04.03.2019 10:30

Ֆեյսբուքյան հանելուկ-առաջադրանք

Ֆեյսբուքյան հանելուկ-առաջադրանք

Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Կարապետյանը գրում է.

«Հանելուկ-առաջադրանք «ֆեյսբուքահայությանը»

Այն ո՞վ, այն ո՞վ է. 7or.am կայքի մի հեղինակ, որն իր քիչ թե շատ լուրջ հոդվածները ստորագրում է սեփական անունով, իսկ սուտապատում, զրպարտչական, հերյուրանքներով լի հոդվածները` ծածկանուններով (Պետրոս Ալեքսանյան, Կորյուն Մանուկյան, Հայկ Ուսունց, Սևակ Մինասյան և այլն):

Լուծման բանալի.

Բոլոր այս հոդվածներին միավորում է մի յուրահատուկ ընդհանրություն, այն է` «կոդ» և «քիրվայություն» բառերի հաճախակի գործածությունը: Դրա համար էլ, եթե 7or-ի այլ հոդվածներում հանդիպեք այդ բառերին, նրանցից մեկում դուք հեշտությամբ կհայտնաբերեք հեղինակի իրական անունը: Միայն դրանից հետո Ձեզ համար վերջնականապես պարզ կլինի, թե ինչպիսի «էժան խառնակիչ» (дешевый мутиловщик) է վախից թաքնված վերոհիշյալ ծածկանունների տակ: Շեքսպիրի Յագոն նրա համեմատ բարոյականության տիպար կարող է համարվել:

Բացի ճշմարտության բացահայտումից, հանելուկի լուծումն ունի նաև գործնական նշանակություն: Իր զրպարտչական և դավադրական մտավարժանքները տարածելու համար նա այլևս չի կարող թաքնվել այդ ծածկանունների տակ: Բայց նկատի ունենալով հեղինակի անհերքելի տաղանդը, նա կհնարի նոր ծածկանուններ»: