05.03.2019 13:41

Նիկոլ Փաշինյանի կյանքի դեմ ուղղված լուրջ սպառնալիք

Նիկոլ Փաշինյանի կյանքի դեմ ուղղված լուրջ սպառնալիք

ՀՀ  դատախազության ուշադրությունն ենք հրավիրում 7or.am կայքում Հայկ Ուսունց ստորագրությամբ հրապարակված այսօրվա հոդվածի վրա (7or.am, 05.03.2019), որն ավարտվում է հետևյալ խոսքերով. «Փաշինյանին այլ բան չի էլ մնացել: Նա միայն բռնությամբ կարող է իր իշխանությունը պահել: Բայց այդպիսով նա ճանապարհ է բացում այլ տիպի գործընթացների՝ ֆիզիկայի օրենքներին համապատասխան: Փաշինյանը հանուն իշխանության պահպանման մահապարտ դառնալու ճանապարհն է ընտրել, ինչը վտանգավոր է թե՛ իր, թե՛ Հայաստանի համար: Ուստի ճիշտը կանգ առնելն է: Շատ վտանգավոր է, երբ պետության ղեկին է հայտնվում կոմպլեքսավորված ու հոգեպես անհավասարակշիռ մարդը: Վտանգավոր է առաջին հերթին ի՛ր համար»:

Փաշինյանի կյանքի դեմ ուղղված ավելի բացահայտ սպառնալիք դժվար է պատկերացնել: Հետևաբար, մեր կարծիքով, ՀՀ իրավապահ մարմինները դա անտեսելու իրավունք չունեն: Ավելին, պարտավոր են լրջորեն զբաղվել դրանով, քանի որ նշված հրապարակումը ոչ այլ ինչ է, եթե ոչ երկրորդ հոկտեմբերի 27-ի քարոզչական նախապատրաստում: Ինչից հետո մի «ռոմանտիկի» հայտնվելը տեխնիկայի հարց է, իսկ ոճրի բացահայտումը՝ «ուչաստկովիի» գործ:

 iLur.am