06.03.2019 15:54

2008. Մարտի 2. ԱԺ- հատուկ նիստ. Քոչարյանի հրամանագիրը հայտարարվում է «անհրաժեշտ եւ իրավաչափ»

2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը (ժամը 00:25-ից մինչեւ 05:25) Ազգային ժողովը գումարում է հատուկ նիստ: Նիստում քննարկվում է երեք հարց. «Ազգային ժողովի հատուկ նիստը Հանրային ռադիոընկերության ուղիղ եթերով չհեռարձակելու վերաբերյալ», ՀՀ Նախագահի հրամանագիրը «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հավանության արժանացնելու մասին եւ ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը «Մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ» հարցերը:

63 կողմ, 14 դեմ եւ 6 ձեռնպահ քվեարկությամբ նախ որոշվում է նիստը ռադիոյով չհեռարձակել:

Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարում է. «Հարգելի գործընկերներ, ինչպես ձեզ հայտնի է, Երեւանում մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված ՀՀ Նախագահը` խորհրդակցելով ԱԺ-ի նախագահի եւ վարչապետի հետ, ստորագրել է հրամանագիր «Արտակարգ դրություն հայտարարելու մասին»: Հրամանագրի տեքստը ձեզ բաժանված է, եւ, ինչպես գիտեք, մեր Սահմանադրության 55-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն` արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է ԱԺ հատուկ նիստ: Բոլոր պատգամավորները տեղեկացված են արտակարգ դրություն հայտարարելու մասին, եւ մենք, քանի որ արդեն ունենք քվորում, սկսում ենք այդ նիստը:

Ուզում եմ ձեզ մի քանի տեղեկություններ տալ այս նիստի վերաբերյալ, որպեսզի հետագայում թյուրիմացություն չլինի: Նախ ես ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել մեր Կանոնակարգ օրենքի 42-րդ հոդվածը: Այդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, հատուկ նիստի օրակարգում առանց քվեարկության ընդգրկվում եւ քննարկվում են «Պատերազմ հայտարարելու մասին» որոշման նախագիծը, «Զինված ուժերի օգտագործման հարցը», «Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին» միջոցառումների ծրագիրը: Կոնկրետ այս հատուկ նիստին վերաբերում է հենց վերջին մասը` «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» միջոցառումների ծրագիրը:  Այն ձեզ բաժանված հրամանագրում է: Մեր կանոնակարգի հանաձայն, մենք այս հարցի քննարկումը պետք է իրականացնենք մեր կանոնակարգի 55-րդ հոդվածի համաձայն, որի կարգը ձեզ շատ լավ հայտնի է»:

ԱԺ հատուկ նիստում,  Ռոբերտ Քոչարյանի կարգադրությամբ, Արդարադատության այն ժամանակվա նախարար Գեւորգ Դանիելյանը նշանակված էր որպես Քոչարյանի պաշտոնական ներկայացուցիչ:

Նիստում Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը հարց է ուղղում Դանիելյանին՝ նշելով, որ հրամանագրի տեքստից իր մոտ «տպավորություն է ստեղծվում, որ կիսառազմական դրության մասին է խոսքը»:

«Ես ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ պետք է այդ ռեժիմի ապահովումը վերապահել ոչ միայն ոստիկանությանը, այլ նաեւ պաշտպանության նախարարությանը»,- մասնավորապես հարցնում է նա:

Դանիելյանն արձագանքում է. «Ինչ վերաբերում է կիսառազմական դրությանը, արտակարգ դրությունը հենց կիսառազմական դրություն է, եւ, բնականաբար, պետք է ենթադրվեր, որ այս ռեժիմը պետք է պահպանվի հենց այնպիսի ուժային կառույցների կողմից, որոնք ունակ են, ի վիճակի են այս սպառնալիքների դեմը կանգնելու: Խոսքը առաջին հերթին վերաբերում է ոստիկանությանը, հերթականությունը իր մեջ նույնպես տրամաբանություն ունի, 2-րդը` ՀՀ պաշտպանության նախարարությանը»:

Նույն խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը հարցնում է. «Արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ պարտադիր է խորհրդակցությունը Նախագահի, ԱԺ նախագահի եւ վարչապետի միջեւ: Քանի որ կանոնակարգված չէ, ասենք թե պետք է համաձայն լինեն, պետք է համաձայն չլինեն, կարո՞ղ եք մեզ տեղեկություն տալ, թե այդ բանակցությունները լիարժեք համաձայնությա՞մբ են եղել, թե՞ որեւէ մեկը դեմ է եղել արտակարգ դրություն սահմանելուն: Կոնկրետ դեպքում»:

Հարցին պատասխանում է Տիգրան Թորոսյանը՝ նշելով. «Ես սկզբում ասացի, որ դա արվել է: 2-րդ` ես կարող եմ ասել, որ եւ՛ ես, եւ՛ ՀՀ վարչապետը համաձայն ենք եղել ՀՀ Նախագահի կարծիքին, որ անհրաժեշտ է մտցնել արտակարգ դրություն` երկրում վիճակը կարգավորելու համար»:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հարցնում է. «Ինչպես երեւում է հրամանագրից, ժամանակավոր սահմանափակումները վերաբերում են մի շարք կարեւորագույն սահմանադրական իրավունքներին՝ ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի, գործադուլների, անձանց եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժի, լրատվության միջոցների կողմից հրապարակումների, քաղաքական քարոզչության եւ այլն։ Սրանք Սահմանադրությամբ սահմանված հիմնարար քաղաքական իրավունքներ են անձի եւ քաղաքացու։ Հանրապետության Նախագահը հրամանագրով սահմանափակում է քաղաքացու սահմանադրական իրավունքները։ Սա իրավաչա՞փ է»։

Դանիելյանը պատասխանում է. «Իսկապես ընդհանուր սկզբունքն այն է, որ սահմանադրական իրավունքները եւ հիմնարար ազատությունները չեն կարող սահմանափակվել։ Բայց սա ընդամենը սկզբունք է, եւ նույն Սահմանադրությունը՝ հանձինս 44-րդ հոդվածի, ամրագրում է առնվազն 2 իրավիճակ՝ ռազմական եւ արտակարգ դրություն, որի դեպքում արդեն թույլտրվում է հենց Հանրապետության Նախագահին իրականացնելու սահմանափակումներ։ Բացառություններ կան, իհարկե։ Խոսքը վերաբերում է տվյալ դեպքում Սահմանադրության 15-րդ, 17-22-րդ եւ 42-րդ հոդվածներին։ Այս հոդվածներով նախատեսված իրավունքներն ու ազատությունները որեւէ դեպքում, այդ թվում՝ ռազմական եւ արտակարգ դրության,  սահմանափակվել չեն կարող։ Բայց եթե ուշադիր նկատել եք, սահմանափակումները վերաբերում են հենց այն իրավունքներին եւ ազատություններին, որոնք որեւէ կերպ չեն առնչվում իմ կողմից թվարկված հոդվածներով ամրագրված իրավունքներին եւ ազատություններին»։

ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը հարցնում է՝ «Ինչպիսի՞ ազդեցություն կունենա այս հրամանագիրը հետընտրական գործընթացների վրա, եւ նախագահական ընտրություններից հետո Սահմանադրական դատարանի համապատասխան վճռից հետո, այդ դեպքում ընտրական գործընթացների տրամաբանությունը շարունակվելո՞ւ է ըստ գործող օրենսդրության եւ Սահմանադրության»։

Դանիելյանը պատասխանում է. «Հրամանագիրը որեւէ կերպ չի խանգարում, ես կասեի ավելին, ընդհակառակը, նպաստում է, որպեսզի Սահմանադրական դատարանում դատավարական գործընթացներն անկաշկանդ տեղի ունենան, զերծ ամեն տեսակի ճնշումներից, ինչն անթույլատրելի է։ Իսկ ինչ վերաբերում է հետդատավարական գործընթացներին, առավել եւս այստեղ որեւէ խոչընդոտ չի նախատեսում այս հրամանագիրը»։

«Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը հարցնում է. «Ի՞նչ եք կարծում, երբ այս պահին Սահմանադրական դատարանում վիճարկվում է ընտրությունների արդյունքները, սրանից հետո Սահմանադրական դատարանը, ինչպես հայտնի է, պետք է մինչեւ ամսի 8-ը կայացնի իր որոշումը։ Ամսի 8-ից հետո, եթե բավարարի Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ներկայացված բողոքը, ապա ինչպե՞ս պետք է տեղի ունենան այս սահմանափակումների ռեժիմով ցույցերը, հանրահավաքները։ Այսինքն՝ եթե սկսվի նորից ընտրարշավ, ինչպե՞ս պետք է դա տեղի ունենա։ Ինչպե՞ս եք կարծում, սա չի՞ հակասելու արդյոք նույնպես Սահմանադրությանը»։

Դանիելյանը պատասխանում է. «Ինչ վերաբերում է նրան, թե եթե հանկարծ Սահմանադրական դատարանը կայացնի այնպիսի որոշում, որի արդյունքում հարկ լինի ընտրական գործընթացներ սկսել։ Որեւէ խնդիր չկա։ Դրանք, եթե այդպիսի բան լինի, ընտրական գործընթացների համար սա չի սահմանափակի։ Օրենքը կպաշտպանվի Ընտրական օրենսգրքով նախատեսված բոլոր տեսակի նախընտրական քարոզչությունով, բայց ոչ զանգվածային ապօրինի միջոցառումները»։

ՀՅԴ-ից Վահան Հովհաննիսյանին մամուլի սահմանափակման հարցն է նաեւ հետաքրքրում: Նա հարցնում է. «Քաղաքական գործիչը, պատգամավորը կամ պետական որեւէ այր իրավունք ունի՞ ինտերվյու տալ, օրինակ, այս 20 օրերի ընթացքում։ Նրա ինտերվյուն՝ անկախ բովանդակությունից, դիտվո՞ւմ է արդյոք բացառապես պետական մարմինների, պաշտոնական տեղեկատվության սահմաններում երեւույթ, թե՞ ոչ, թույլատրվելո՞ւ է ինտերվյուն, թե՞ ոչ»։

Դանիելյանը պատասխանում է. «Ես պետք է ասեմ, որ սահմանափակումները, այո՛, ենթադրվում է նաեւ լրատվության միջոցների գործունեության հետ կապված սահմանափակումներ։ Եթե պատգամավորը հանդես է գալիս հայտարարությամբ, եւ դուք, իմ գնահատմամբ, շատ ճիշտ վարվեցիք, որ այս նիստը չեք հեռարձակում, բնական է, դա իր խնդիրն է։ Խոսքն այստեղ ոչ թե ելույթների, այլ պատրաստի նյութերի հեռարձակումն է։ Եվ այդ նյութերը պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում պետք է հրապարակվեն։ Եթե  ինչ-որ մեկ իրավասու մարմինը, պաշտոնատար անձը տալիս է,  ընդունենք, ինտերվյու, կարող է տալ, բայց դա կարող է հրապարակվել այն սահմաններում, ինչ սահմաններում կորոշվի պաշտոնական տեղեկատվությունը, այսինքն՝ չպետք է լինեն սադրիչ ելույթներ, որը չի բացառվում։ Հետեւաբար այս հրամանագիրն անիմաստ կլիներ, եթե թույլ տրվեր ցանկացած տիպի հրապարակումներ կամ ցանկացած տիպի նյութեր մամուլում։ Հենց այս նկատառումով էլ սահմանափակվել են»։

Երկարատեւ հարցուպատասխանից հետո պատգամավորները անցնում են ելույթներին:

ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը հայտարարում է. «…Ես գտնում եմ, որ այսօրվա գիշերվա ժամը 1-անց 28 րոպեին չէ, որ մենք պետք է մանրամասն քննարկենք, եւ ներողամիտ եղեք, ավելի լայնածավալ քննարկում է լինելու, ես ուզում եմ մի քանի խոսք ներկայացնել, իսկականից չհասկացող մեր մի քանի գործընկերներին: Չե՞ք հասկանում, որ մարդիկ են խփվում: Մարդիկ են արդեն խփնված, կրակոցներ են գնում, հիմա մենք քննարկում են մտցնե՞նք ռազմական բան, արտակարգ իրավիճակ...»:

Այվազյանի այս խոսքերին միջամտում է Տիգրան Թորոսյանը եւ խոստանում ձայնիզ զրկել վերջինիս՝ «անհասկացող» արտահայտության համար:

Ստյոպա Սաֆարյանն իր ելույթում նշում է. «Կուզեք համաձայնեք, կուզեք` ոչ, բայց եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի տնային կալանքը չլիներ, այսպես չէր լինի»:

Տիգրան Թորոսյանն իր ելույթում հայտարարում է. «Ասում եք՝ առավոտյան է՛ս են արել, է՛ն են արել։ Չե՞ք տեսել այդ կադրերը, թե՞ այդ փայտերը պատահաբար այնտեղ հայտնվեցին, թե՞ այդ նռնակներն ու զենքերն այնտեղ պատահաբար հայտնվեցին։ Բա, բերել, բաժանել են, չէ՞։ Թե՞ կարող է այնքան միամիտ լինենք, որ մտածենք, որ այդ հավաքների, այդ 9-ն օրվա հանրահավաքների կազմակերպիչները տեղյակ չեն եղել այդ բանի մասին։ Կներեք, հարգելի գործընկերներ, դա կլինի երեսպաշտություն, եթե մենք մտածենք, որ մարդիկ այնտեղ միտինգ են անում եւ իրենք տեղյակ չեն այդ ամեն ինչից։ Բացարձակապես այդպես չի։ ….

…Ես կարծում եմ, Նախագահի հրամանագիրը միանգամայն տեղին է։ Խորհրդարանը նույնպես պատասխանատվություն կրելով երկրի եւ՛ իրավիճակի, եւ՛ ապագայի համար՝ պիտի անպայման իր վերաբերմունքով աջակցությունը հայտնի այս հրամանագրին»։

Քննարկման ավարտին Թորոսյանը հայտարարում է.

«Համաձայն մեր կանոնակարգի 92-րդ հոդվածի եւ 52-րդ հոդվածի՝ այնտեղ սահմանված բովանդակությամբ ԱԺ որոշման նախագիծ չի ներկայացվել։

Այսպիսով, հարցի քննարկումն ավարտվեց։ Փաստորեն, չներկայացվեց Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետով նախատեսված «Միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին» ԱԺ որոշման նախագիծ։ Այսինքն՝ սա նշանակում է, որ ԱԺ-ն իր համաձայնությունն է հայտնել Հանրապետության Նախագահի հրամանագրին»։

Արդեն լուսադեմին Աժ-ն քննարկում է երրորդ հարցը՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը՝ մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ»։

Հայտարարության տեքստն այսպիսի տեսք ուներ.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, անհանգստություն հայտնելով տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, դատապարտելով`

- մարտի 1-ին մայրաքաղաքում խժդժությունների հրահրումը հայտնի ուժերի կողմից, որի արդյունքում վնասվածքներ են ստացել մի քանի տասնյակ քաղաքացիներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, իսկ մայրաքաղաքը կրել է զգալի բարոյական եւ նյութական վնաս,

- ատելության եւ չարության քարոզչությունը քաղաքական գործընթացներում,

- երկրի կայունությունը,  միջազգային վարկը եւ ազգային միասնությունը խաթարող ցանկացած գործողություն, կարեւորելով`

- մայրաքաղաքում կարգուկանոնի վերահաստատումը, բնականոն կյանքի վերականգնումը,

- մարդկանց կյանքին ու գույքին սպառնացող վտանգի չեզոքացումը,

- քաղաքական խնդիրների լուծումը երկխոսության հիման վրա,

- իրավական, մասնավորապես ընտրական գործընթացներին վերաբերող խնդիրների լուծումը երկրի Սահմանադրությանն ու օրենսդրությանը համապատասխան,

- հանդուրժողականության հարգումը` որպես հասարակության մեջ պառակտումների բացառման  հիմք,

անհրաժեշտ եւ իրավաչափ է համարում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը` արտակարգ դրություն հայտարարելու մասին,

զսպվածության եւ ողջամտության կոչ է անում մեր քաղաքացիներին` այս բարդ իրավիճակը հնարավորինս արագորեն հաղթահարելու, երկիրը բնականոն ընթացքի վերադարձնելու համար»։

Հայտարարության նախագիծը դրվում է քվեարկության եւ ընդունվում:  

Անհատական քվեարկությունների արդյունքներն այսպիսի տեսք ունեին.

1              Հայրապետյան Ռուբեն       Կողմ

2              Պետրոսյան Ռաֆիկ               Կողմ

3              Տոնոյան Աշոտ            Կողմ

4              Զոհրաբյան Զոհրաբ    Չի քվեարկել

5              Սարգսյան Լեւոն     Կողմ

6              Փամբուկյան Հարություն  Կողմ

7              Ալեքսանյան Սամվել           Կողմ

8              Հակոբյան Հակոբ          Բացակա

9              Սադոյան Ռուբեն     Կողմ

10           Սուքիասյան Խաչատուր         Բացակա

11           Մարգարյան Գրիգորի          Կողմ

12           Հակոբյան Վերսանդիկ              Բացակա

13           Պուրտոյան Արմեն  Կողմ

14           Խաչատրյան Լյովա     Բացակա

15           Մանուկյան Խաչիկ Կողմ

16           Ստեփանյան Տիգրան           Կողմ

17           Աբրահամյան Հենրիկ           Կողմ

18           Ղազարյան Մանվել    Բացակա

19           Սարոյան Սեդրակ   Կողմ

20           Գրիգորյան Հրանտ Կողմ

21           Գասպարյան Ռուստամ           Բացակա

22           Արզաքանցյան Տիգրան            Բացակա

23           Մադաթյան Հրանտ Կողմ

24           Հակոբյան Հակոբ      Կողմ

25           Միքայելյան Սասուն Բացակա

26           Թովմասյան Ռոբերտ Բացակա

27           Մանուկյան Մելիք       Բացակա

28           Ծառուկյան Գագիկ      Բացակա

29           Համբարձումյան Արկադի Կողմ

30           Դալլաքյան Վիկտոր   Բացակա

31           Սարիբեկյան Կարեն             Կողմ

32           Պողոսյան Սուրիկ   Կողմ

33           Աղաբաբյան Աշոտ  Կողմ

34           Գրիգորյան Մարտուն                Բացակա

35           Բալասանյան Սամվել              Բացակա

36           Վարագյան Մխիթար Բացակա

37           Սարգսյան Ալեքսանդր             Բացակա

38           Հակոբյան Վահե        Կողմ

39           Սարգսյան Սամվել                Կողմ

40           Վարդանյան Միքայել                Բացակա

41           Հակոբյան Հակոբ          Բացակա

42           Թորոսյան Տիգրան  Կողմ

43           Կարապետյան Կարեն         Կողմ

44           Զոհրաբյան Ռազմիկ             Կողմ

45           Սահակյան Գալուստ Չի քվեարկել

46           Հակոբյան Հրանուշ      Բացակա

47           Մինասյան Գագիկ  Կողմ

48           Բաբլոյան Արա           Կողմ

49           Նաղդալյան Հերմինե            Կողմ

50           Աշոտյան Արմեն       Կողմ

51           Ճշմարիտյան Կարեն            Կողմ

52           Հարությունյան Դավիթ       Կողմ

53           Այվազյան Վարդան                Կողմ

54           Մալխասյան Մյասնիկ             Բացակա

55           Նիկոյան Սամվել     Կողմ

56           Բադալյան Վոլոդյա                Կողմ

57           Հարությունյան Համլետ     Կողմ

58           Աբրահամյան Գագիկ Կողմ

59           Ղուկասյան Արեգ     Կողմ

60           Արսենյան Աշոտ       Կողմ

61           Բադեյան Մանվել    Կողմ

62           Գեւորգյան Նահապետ        Կողմ

63           Մխիթարյան Արմեն   Բացակա

64           Գրիգորյան Ռաֆիկ Կողմ

65           Մինասյան Մկրտիչ               Կողմ

66           Մովսիսյան Առաքել              Կողմ

67           Սարգսյան Մարտին              Կողմ

68           Վարդապետյան Տաճատ     Կողմ

69           Թորոսյան Շիրակ    Կողմ

70           Մելիքյան Սպարտակ           Կողմ

71           Դավթյան Արտակ    Կողմ

72           Ավագյան Կարեն      Կողմ

73           Սանոսյան Հայկ        Կողմ

74           Ստեփանյան Միշա                Կողմ

75           Կարախանյան Վազգեն      Կողմ

76           Ղուկասյան Արտյոմ              Կողմ

77           Սահակյան Արման Կողմ

78           Բադալյան Վլադիմիր          Կողմ

79           Շարմազանով Էդուարդ            Բացակա

80           Դանիելյան Արմեն  Կողմ

81           Պետրոսյան Ալեքսան          Կողմ

82           Գասպարյան Մելիք               Կողմ

83           Ենոքյան Գոհար        Կողմ

84           Մելիքյյան Արմեն    Կողմ

85           Բոստանջյան Վարդան        Կողմ

86           Մնացականյան Մխիթար       Չի քվեարկել

87           Պետրոսյան Արեւիկ               Կողմ

88           Սաֆարյան Արամ    Կողմ

89           Սողոմոնյան Էռնեստ Բացակա

90           Ադոնց Ավետ                Կողմ

91           Կարապետյան Կարո Բացակա

92           Գուլոյան Մուրադ        Բացակա

93           Հովհաննիսյան Վահե                Բացակա

94           Մախսուդյան Վահագն             Բացակա

95           Մխիթարյան Արշակ              Կողմ

96           Աբրահամյան Արմեն Բացակա

97           Ղարագյոզյան Հարություն               Կողմ

98           Զաքարյան Ռոբերտ    Բացակա

99           Զոհրաբյան Նաիրա                Կողմ

100         Ավագյան Արսեն       Կողմ

101         Հովհաննիսյան Վահան            Բացակա

102         Ռուստամյան Արմեն            Կողմ

103         Պետրոսյան Ալվարդ   Բացակա

104         Շահբազյան Արտյուշ            Կողմ

105         Մանուկյան Միքայել Բացակա

106         Աղաբեկյան Արթուր    Բացակա

107         Առաքելյան Ռուզաննա            Բացակա

108         Գրիգորյան Արայիկ                Կողմ

109         Ափոյան Աշոտ               Բացակա

110         Վարդանյան Կարեն    Բացակա

111         Կարապետյան Հրայր            Կողմ

112         Գրիգորյան Արամայիս        Կողմ

113         Գալստյան Լիլիթ          Բացակա

114         Մինասյան Արծվիկ                Կողմ

115         Նռանյան Արա               Բացակա

116         Գեւորգյան Գագիկ  Կողմ

117         Բաղդասարյան Արթուր            Բացակա

118         Շահգելդյան Մհեր  Կողմ

119         Բիշարյան Հեղինե   Կողմ

120         Ավոյան Արտաշես   Կողմ

121         Աբրահամյան Սերյոժա            Բացակա

122         Պետրոսյան Խաչիկ                Կողմ

123         Մարգարյան Հովհաննես   Կողմ

124         Սարգսյան Գուրգեն               Կողմ

125         Հովհաննիսյան Րաֆֆի             Բացակա

126         Ալավերդյան Լարիսա               Բացակա

127         Խաչատրյան Վարդան               Բացակա

128         Բախշյան Անահիտ     Բացակա

129         Սաֆարյան Ստյոպա Բացակա

130         Փոստանջյան Զարուհի             Բացակա

131         Մարտիրոսյան Արմեն              Բացակա

ԱԺ հատուկ նիստն ավարտվում է մարտի 2-ին, ժամը 05:46-ին:

Քոչարյանի ստորագրած հրամանագրի տեքստը այսպիսի տեսք ուներ.

«Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու եւ բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով, ղեկավարվելով Հայաստանի Հարապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ եւ 117-րդ հոդվածի 6-րդ կետերով` ո ր ո շ ու մ ե մ.

1. Երեւան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից 20 օր ժամկետով հայտարարել արտակարգ դրություն:

2. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացման եւայլ հրատապ հարցերի կանոնակարգման եւիրականացման ղեկավարումը վերապահել Հայաստանի Հանրապետության Նախագահին:

3. Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահել Հայաս՟տանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը եւՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարա՟րու՟թյանը:

4. Սահմանել արտակարգ դրություն հայտարարված տարածքում հետեւյալ ժա՟մա՟նակավոր սահմանափակումները՝

1) ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի եւայլ զանգվածային միջո՟ցա՟ռումների իրականացման արգելում.

2) գործադուլների եւկազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում.

3) իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանս՟պորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում եւզննության իրակա՟նա՟ցում.

4) զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում.

5) առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության՝ թռուցիկ՟ների եւայլ ձեւով քաղաքական քարոզչության իրականացման արգելում.

6) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների եւայլ հասարակական կազմակեր՟պու՟թյունների գործունեության ժամանակավոր կասեցում.

7) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած եւ տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում` նրանց միջոցների հաշվին, իսկ միջոցներ չլինելու դեպ՟քում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` կատար՟ված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ սույն հրամանագրի իրականացումն ապահովելու ուղղությամբ:

6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում տեղեկացման պահից»:

 

iLur.am