25.01.2013 16:27

Բորիս Լեւին. Մխիթարյանը ճիշտ ժամանակին հայտնվեց ճիշտ տեղում

Բորիս Լեւին. Մխիթարյանը ճիշտ ժամանակին հայտնվեց ճիշտ տեղում

Հեղինակավոր մարզական լրագրող եւ «Ինչ, երբ, որտեղ» խաղի ճանաչված գիտակ Բորիս Լեւինը «Շախտյոր» ամսագրում իր կարծիքն է հայտնել «հանքափորների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Ցանկացած ֆուտբոլիստի համար շատ կարեւոր է հենց «իր» մարզիչի մոտ եւ «իր» ակումբում հայտնվել: Մխիթարյանը, հավանաբար ժամանակին հայտնվեց ճիշտ թիմում: Նրա համար օպտիմալ են եւ «Շախտյորի» խաղը, եւ բրազիլական շրջապատը: Չեմ կարծում, որ նա նույնքան վառ իր կդրսեւորեր որեւէ ատլետիկ, օրինակ, անգլիական ակումբում: Դժվար է ասել, թե ինչն է վճռորոշ դեր խաղացել. նրա տաղանդը, իր վրա աշխատելու ունակությունը, թե այլ հանգամանքներ: Թերեւս, բոլորը միասին», նշել է Լեւինը: