07.03.2019 12:47

Շվեդական ակադեմիան 2018 և 2019 թթ. գրականության Նոբելյան մրցանակ կշնորհի

Շվեդական ակադեմիան 2018 և 2019 թթ. գրականության Նոբելյան մրցանակ կշնորհի

Շվեդական ակադեմիան գրականության Նոբելյան մրցանակ կշնորհի միանգամից երկու տարվա՝ 2018 և 2019 թվականների համար:

«Նոբելի հիմնադրամի տնօրենների խորհուրդը կարծում է, որ այն քայլերը, որոնք Շվեդական ակադեմիան կատարել է և մտադիր է կատարել, լավ հնարավորություններ կստեղծեն Ակադեմիայի նկատմամբ վստահությունը վերկանգնելու համար»,- ասվում է հիմնադրամի մամլո հաղորդագրության մեջ:

Անցյալ տարի Շվեդական ակադեմիան հայտարարեց, որ որոշում է կայացվել 2018 թ. գրականության Նոբելյան մրցանակ չհանձնել: Պատճառը սկանդալն էր՝ կապված ակադեմիայի անդամ Կատարինա Ֆրոսթենսոնի ամուսնու՝ լուսանկարիչ Ժան-Կլոդ Առնոյի հետ, որը դատապարտվել էր բռնաբարության համար: Նրան նաև մեղադրում էին Գրականության մրցանակի դափնեկիրների անունների ատահոսքի համար:

Դրանից հետո ակադեմիայի մի քանի անդամներ, այդ թվում՝ Ֆրոսթենսոնը, հրաժարական տվեցին: 

Այժմ ակադեմիան և Նոբելի հիմնադրամը մի շարք կարևոր փոփոխություններ են կատարել մրցանակը հանձնելու գործընթացքում. այժմ թեկնածուների ընտրությանը կմասնակցի հինգ անկախ փորձագետ, որոնք Շվեդական ակադեմիայի անդամ չեն: Բացի այդ, Շվեդական ակադեմիան փոխել է Նոբելյան հանձնաժողովի կազմը, և հիմա այնտեղ ընդգրկված չեն անցյալ տարվա սկանդալի հետ կապ ունեցող ակադեմիկոսներ:

Փոխանցում է euronews-ը: