07.03.2019 14:07

Թրամփն սպառնում է դեբատներ չանցկացնել դեմոկրատներին պաշտպանող հեռուստաալիքներում

Թրամփն սպառնում է դեբատներ չանցկացնել դեմոկրատներին պաշտպանող հեռուստաալիքներում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի սպառնացել է, որ ի պատասխան իր ընդդիմախոսների նույնպիսի քայլի՝ ինքն էլ կհրաժարվի 2020 թ. անցկացվելիք ԱՄՆ ընտրություններից առաջ մասնակցել այն հեռուստաբանավեճերին, որոնք կկազմակերպվեն  դեմոկրատներին աջակցող հեռուստաալիքներում:

«Դեմոկրատները քիչ առաջ հեռացրել են Fox News հեռուստաալիքը ներկուսակցական հեռուստաբանավեճերի անցկացման ցանկից: Լավ, այդ դեպքում ես կարծում եմ, որ  ընտրություններում հեռուստաբանավեճերի հարցում նույնը պետք է անել ստախոս լրատվական հեռուստաընկերությունների և արմատական ձախ դեմոկրատների պարագայում»,- գրել է Թրամփը:

Ամերիկյան մի շարք զանգվածային լրատվամիջոցներ, սակայն, պնդում են, որ պետության ղեկավարը հնարավորություն չունի 2020 թ. ընտրություններից առաջ խոչընդոտելու բանավեճերի կազմակերպումը:

Չորեքշաբթի Դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի նախագահ Թոմ Փերեսը հայտարարել է, որ իր կուսակիցները 2020 թ. նախագահական ընտրություններում իրենց թեկնածուների հեռուստաբանավեճեր չեն անցկացնի Fox News-ի հարթակներում, քանի որ տվյալներ կան Վաշինգտոնի վարչակազմի հետ այդ հեռուստաալիքի անպատշաճ փոխհարաբերությունների մասին:

Փոխանցում է tass-ը: