07.03.2019 14:11

ԵԱՀԿ գործող նախագահը ղարաբաղյան կարգավորման համար «մի շարք գաղափարներ» կբերի Երևան

ԵԱՀԿ գործող նախագահը ղարաբաղյան կարգավորման համար «մի շարք գաղափարներ» կբերի Երևան

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը հաջորդ շաբաթ այցելելու է Երևան՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար բերելով «մի շարք գաղափարներ»: Այդ մասին «Ազատության» փոխանցմամբ, նա հայտարարել է Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ:

ԵԱՀԿ գործող նախագահը երեքշաբթի օրը այցելել է Բաքու, հանդիպել Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ:

Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Լայչակն ասել է, որ ԵԱՀԿ-ն իր նախագահելու շրջանում առաջնահերթություն է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդությունը: 

Լայչակը նշել է, որ եկող շաբաթ այցելելու է Երևան՝ շարունակելու քննարկումները:

«Կշարունակենք ուղիներ փնտրել հակամարտությունը լուծելու համար», - ասել է ԵԱՀԿ գործող նախագահը՝ հավելելով․ - «Մի շարք գաղափարներ կան, որոնք ես կտանեմ Երևան»: