07.03.2019 15:26

ԶԼՄ. Վենեսուելայի իշխանությունները երկրից արտաքսել են ամերիկացի լրագրողին

ԶԼՄ. Վենեսուելայի իշխանությունները երկրից արտաքսել են ամերիկացի լրագրողին

Չորեքշաբթի երեկոյան  Վենեսուելայի իշխանությունները արտաքսել են ամերիկացի լրագրող Քոդի Ուեդլին, որը նույն օրը ձերբակալվել էր Կարակասում: Այդ մասին հաղորդել է El Nacional թերթը:

Վենեսուելայի ԶԼՄ աշխատակիցների ազգային արհմիության տեղեկություններով՝ Ուեդլին և նրա գործընկեր Կառլոս Կամաչոյին հարցաքննել են Վենեսուելայի ռազմական հակահետախուզության վարչության աշխատակիցները: Ուեդլը և Կամաչոն 12 ժամ ձերբակալված են եղել:

Fox News հեռուստատեսության տվյալներով՝ 29-ամյա Ուեդլը Կարակասում է աշխատել 2014 թվականից՝ որպես անկախ լրագրող: Նա լուսաբանել է նաև արտասահմանյան շրջայցից ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի վերադարձը Վենեսուելա: Գուայդոն իր twitter-յան էջում պահանջել է ազատ արձակել ամերիկացուն:

Փոխանցում է tass-ը: