07.03.2019 15:55

ՄԱԿ. Մարդկային օրգանների տարեկան ապօրինի շրջանառությունը 600 մլն դոլար է

ՄԱԿ. Մարդկային օրգանների տարեկան ապօրինի շրջանառությունը 600 մլն դոլար է

Մարդկային օրգաններով ապօրինի գործարքները տարեկան կազմում են մոտավորապես 600 մլն դոլար, հաղորդել է գվատեմալական Diario de Centro America թերթը՝ հղում անելով ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության հարցերով վարչությանը:

Միջազգային կազմակերպության աշխատակիցներն այդպիսի վիճակագրություն են ներկայացրել Գվատեմալայում անցկացված համաժողովում՝ նվիրված մարդկանց և մարդկային օրգանների վաճառքի խնդիրներին:

Բացի Գվատեմալայից՝ համաժողովին մասնակցել են Հոնդուրասը, Դոմինիկյան Հանրապետությունը, Կոստա-Ռիկան, Մեքսիկան և Սալվադորը:

Նշվել է, որ աշխարհագրական դիրքի և տնտեսական իրավիճակի պատճառներով Գվատեմալան այն երկիրն է, որտեղ ակտիվորեն գործում են մարդկանց առևտրով զբաղվող միջազգային հանցավոր ցանցեր:

Գվատեմալայի՝ մարդկանց սեռական բռնության, շահագործման և վաճառքի հարցերով քարտուղարության տվյալներով՝ անցյալ տարի երկրի իշխանություններն ստացել են մարդկանց շահագործման հետ կապված հանցագործությունների վերաբերյալ 159 դիմում, մարդկանց առևտրի վերաբերյալ՝ 274 գանգատ, սեռական բռնությունների վերաբերյալ՝ 10 811 հաղորդում:

Փոխանցում է newsru.com-ը: