25.01.2013 17:04

Իսպանական Marca-ն ապացույց է ներկայացրել, որ «Ռեալի» առաջատարներն իսկապես ցանկանում են հեռանալ. Ֆոտո

Իսպանական Marca-ն ապացույց է ներկայացրել, որ «Ռեալի» առաջատարներն իսկապես ցանկանում են հեռանալ. Ֆոտո

Իսպանական ամենահեղինակավոր մարզական պարբերականներից մեկը` Marca-ն, հայտարարել է, որ «Ռեալի» առաջատարները իսկապես պատրաստ են Մոուրինյոյի պատճառով ամռանը լքել ակումբը: Խոսքը առաջին հերթին Իկեր Կասիլյասի եւ Սերխիո Ռամոսի մասին է:

Թերթի խմբագիր Օսկար Կամպիլյոն այդ տեղեկության հետ կապված բացատրություն է տվել. «Մենք չեն պատրաստվում ապակայունացնել իրավիճակը ակումբում, ավելին, մենք միշտ ձգտում ենք կապ պահպանել թիմի հետ: Բայց մեր աշխատանքն է տեղեկատվություն տալ մեր ընթերցողներին: Մենք չենք խոսել ինչ որ մեկի հեռացման մասին, չենք պնդել, որ ակումբի նախագահին վերջնագիր են տվել: Սակայն խաղացողները խոստովանել են Պերեսին խոստովանել են, որ մարզիչի գործողությունները հիասթափեցնում են իրենց, եւ այդ պատճառով նրանք մրցաշրջանի ավարտից հետո մտածում են իրենց ապագայի մասին, եթե Մոուրինյոն մնա ակումբում: Նման տեղեկատվություն մենք ուենք, այդ մասին հաղորդել ենք»,- նշել է Կամպիլյոն:

Թերթի խմբագրությունը նույնիսկ հրապարակել է «Ռեալի» ներկայացուցիչներից մեկի հետ անանուն գրագրության տեքստը, որտեղ «Ռեալի» ներկայացուցիչն էլ նշել է, որ մի քանի խաղացող Մոուրինյոյի պատճառով ցանկանում են լքել ակումբը:

Նկարում. թերթի առաջին էջը եւ վերնագիրը. Marca-ն չի ստում