07.03.2019 16:20

ԶԼՄ. ԿԺԴՀ-ն շարունակում է ուրանի հարստացումը ռազմական նպատակներով

ԶԼՄ. ԿԺԴՀ-ն շարունակում է ուրանի հարստացումը ռազմական նպատակներով

ԿԺԴՀ-ն շարունակում է ուրանի հարստացման սարքերի օգտագործումը, որոնք տեղակայված են Յոնբյոնի գիտահետազոտական միջուկային համալիրում: Այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության ազգային հետախուզական ծառայությանը:

«Հայտնի է, որ ուրանի հարստացման սարքերը դեռ շարունակել են կանոնավոր աշխատել ԿԺԴՀ և ԱՄՆ առաջնորդների՝ վերջերս կայացած հանդիպումից առաջ»,- ԱՀԾ տնօրենի խոսքն է մեջբերում լրատվական գործակալությունը:

Ծառայության տնօրենը նաև տեղեկացրել է, որ հետախուզությունը բեռնատարների ակտիվ տեղաշարժ է արձանագրել Փհենյանի արվարձանում գտնվող հետազոտական կենտրոնում:Ենթադրվում է, որ հենց այնտեղ են արտադրվում ԿԺԴՀ բալիստիկ հրթիռների մի քանի մոդելներ, այդ թվում՝ միջմայրցամաքային «Խվասոն-15»ը:

Փոխանցում է tass-ը: