07.03.2019 16:56

ՄԱԿ-ը պաշտպանում է «դեղին բաճկոններին»

ՄԱԿ-ը պաշտպանում է «դեղին բաճկոններին»

ՄԱԿ-ում անհանգստացած են «դեղին բաճկոնների» նկատմամբ ոստիկանական բռնության դրսևորումներով:

Չորեքշաբթի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը դիմել է Ֆրանսիայի իշխանություններին՝ կոչ անելով մանրակրկիտ հետաքննություն անցկացնել իրավապահների կողմից չարդարացված ուժի կիրառման բոլոր արձանագրված դեպքերով:

Միշել Բաչելետը նաև նշել է, որ ցուցարարները հանդես են գալիս իրենց օրինական տնտեսական իրավունքների և պետության գործերին մասնակցելու իրավունքի պաշտպանությամբ:

«Մենք կառավարությանը կոչ ենք անում շարունակել երկխոսությունը, այդ թվում՝ ազգային դեբատների շրջանակում, որոնք ներկայումս տարվում են, և իշխանություններին առաջարկում ենք համակողմանի քննություն անցկացնել ուժի անհամաչափ կիրառման բոլոր դեպքերի վերաբերյալ»,- ասել է Բաչելետը:

Իր հերթին՝ Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը գերագույն հանձնակատարին խորհուրդ է տվել չմոռանալ նաև այն «առանձնակի դաժան բռնության մասին», ինչը կիրառվում է ոստիկանների նկատմամբ:

Փոխանցում է euronews-ը: