25.01.2013 19:00

«Արսենալը» հրաժարվել է Մանոնեին փոխանակել Ստեկելենբուրգի հետ

«Արսենալը» հրաժարվել է Մանոնեին փոխանակել Ստեկելենբուրգի հետ

«Արսենալը» հրաժարվել է փոխանակել իր թիմի պահեստային դարպասապահ Վիտո Մանոնեին «Ռոմայի» դարպասապահ Մարտեն Ստեկելենբուրգի հետ, որը կորցրել է իր տեղը հիմնական կազմում «Ռոմայի» գլխավոր մարզիչ Զդենեկ Զեմանի հետ խնդիրներ ունենալու պատճառով:

Այդ գործարքին դեմ է հանդես եկել «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Նա չի ցանկացել թիմի հիմնական դարպասապայ Վոյցեխ Շչեսնիի կողքին այդպիսի մրցակից ունենալ: