11.03.2019 11:34

Ռուսաստանում ցույցեր են տեղի ունեցել՝ ի պաշտպանություն համացանցի ազատության

Ռուսաստանում ցույցեր են տեղի ունեցել՝ ի պաշտպանություն համացանցի ազատության

Մոսկվայի կենտրոնում հանրահավաք է կայացել՝ ի պաշտպանություն ազատ ինտերնետի: Սախարովի հրապարակում հավաքվել է ավելի քան 15 հազար մարդ:

Ակցիայի համար առիթ է հանդիսացել «սուվերեն ինտերնետի» մասին օրինագիծը, որը պետդուման փետրվարին ընդունել է առաջին ընթերցմամբ: Հանրահավաքն ավարտվել է «Ձեռքներդ հեռու ինտերնետից» վանկարկումներով:

«Պուտինյան գրաքննությունն ավելի ու ավելի է պարուրում մեր կյանքը: Մենք դեմ ենք միջազգային ցանցից Ռուսաստանի մեկուսացման օրենքի ընդունմանը և պահանջում ենք ազատ ինտերնետ»:

 Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Ռուսաստանի այլ քաղաքներում: Մարդիկ ցույցի են եկել տարբեր դրոշներով, այդ թվում՝ եռագույն, նաև ցուցապաստառներով՝ «Փրկիր ինտերնետը՝ փրկիր Ռուսաստանը», «Հզոր Ռուսաստան՝ ազատ ինտերնետ», «Գարունն անխուսափելի է», «Բոլորին չեք մեկուսացնի» և այլ մակագրություններով:

Փոխանցում է BBC-ն: