11.03.2019 12:02

Գուայդո. Ճապոնիան և Գերմանիան պատրաստ են օգնել Վենեսուելային

Գուայդո. Ճապոնիան և Գերմանիան պատրաստ են օգնել Վենեսուելային

Վենեսուելայի ընդդիմությունը բանակցում է Ճապոնիայի և Գերմանիայի հետ՝ երկրի էներգահամակարգը վերականգնելու հարցում օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Այդ մասին կիրակի օրը տեղեկացրել է ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իր twitter-յան էջում:

«Որպես նախագահի պարտականությունները կատարող, նաև որպես ինժեներ՝ ես հավաքել եմ տեխնիկների և փորձագետների թիմ: Միասին մենք հետևում ենք ճգնաժամի խորացմանը: Մենք նաև բանակցություններ ենք վարում Ճապոնիայի և Գերմանիայի հետ, որոնք ցանկանում են մեզ օգնել հաղթահարելու ճգնաժամը»,- նշել է Գուայդոն:

Հինգշաբթի երեկոյան Կարակասը և Վենեսոեւլայի շրջանների մեծ մասը զրկվել են էլեկտրամատակարարումից: Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը 23 նահանգներից 20-ի կամ 22-ի մասին է, այսինքն, ըստ էության՝ հոսանքազրկվել է երկրի գրեթե ողջ տարածքը:

Ազգային էլեկտրական ընկերության տվյալների համաձայն՝ հոսանքազրկման պատճառը նենգադուլն է երկրի խոշորագույն՝ Բոլիվար նահանգում Սիմոն Բոլիվարի անվան ՊԷԿ-ում:

Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի կարծիքով՝ կատարվածի համար մեղավոր է «ամերիկյան իմպերիալիզմը»:

Փոխանցում է tass.ru-ն: