11.03.2019 12:36

WP. Թրամփը Կոնգրեսից կպահանջի 8,6 մլրդ դոլար՝ պատի շինարարության համար

WP. Թրամփը Կոնգրեսից կպահանջի 8,6 մլրդ դոլար՝ պատի շինարարության համար

ԱՄՆ նախագահի վարչակազմը մտադիր է 2020 ֆինանսական տարվա համար (սկսվում է 2019 թ. հոկտեմբերի 1-ին) ներկայացնել բյուջեից լրացուցիչ 8,6 մլրդ դոլարի պահանջ՝ամերիկա-մեքսիկական սահմանին պատի շինարարության համար: Այդ մասին կիրակի տեղեկացրել է The Washington Post թերթը՝ հղում անելով աղբյուրներին:

Նշվում է, որ բյուջեի նախագիծը կտարածվի երկուշաբթի, և այնտեղ հայց կներկայացվի՝ 5 մլրդ դոլար հատկացնել ներքին անվտանգության նախարարությանը՝ ֆիզիկական արգելապատնեշի նոր հատվածների շինարարության համար, և ևս 3,6 մլրդ դոլար՝ պաշտպանության նախարարությանը՝ դարձյալ նույն նպատակով:

Սրա վերաբերյալ մանրամասներ դեռ չեն հաղորդվում, սակայն ակնհայտ է, որ այդ քայլը Կոնգրեսում նոր դիմակայության պատճառ է դառնալու Սպիտակ տան ու  հանրապետականների և Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների միջև, որոնք կտրականապես դեմ են պատի շինարարությանը:

Փոխանցում է tass.ru-ն: