11.03.2019 13:01

Իրանի նախագահը պետական այցով ժամանել է Իրաք

Իրանի նախագահը պետական այցով ժամանել է Իրաք

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երկուշաբթի պետական այցով ժամանել է Բաղդադ: Ինչպես հաղորդել է Al-Mayadeen հեռուստաալիքը, Ռոուհանիին ուղեկցում է նախարարական պատվիրակությունը:

Եռօրյա այցի ընթացքում Իրանի նախագահը հանդիպումներ կանցկացնի իր պաշտոնակից Բարհամ Սալեհի, վարչապետ Ադել Աբդել Մահդիի, խորհրդարանի խոսնակ Մուհամեդ ալ-Հալբուսիի և շիա իրաքցիների առաջնորդ այաթոլլա Ալի աս-Սիստանիի հետ:

Ինչպես սպասվում է, բանակցությունների հիմնական թեման լինելու է Իրաքի դիրքորոշումը ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների ֆոնին և երկու պետությունների հետագա համագործակցությունը:

Բաղդադը նախկինում բազմիցս հայտարարել է, որ չի պաշտպանի Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի գործողությունները: Իրաքը նաև դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ Իրաքի տարածքը Իրանին հետևելու համար օգտագործելու մասին:

Փոխանցում է tass.ru-ն: