11.03.2019 13:38

Փորձագետները նշել են, թե որոնք են զենքի խոշորագույն արտահանող երկրները

Փորձագետները նշել են, թե որոնք են զենքի խոշորագույն արտահանող երկրները

Աշխարհի խնդիրների հետազոտության Ստոկհոլմյան միջազգային ինստիտուտը (SIPRI) երկուշաբթի հրապարակել է իր նոր զեկույցը աշխարհում սպառազինության վաճառքի վերաբերյալ:

Զեկույցում նշվում է, որ այդ բնագավառում հիմնական արտահանողները 2014-2018 թթ. շարունակել են լինել ԱՄՆ-ը և Ռուսաստանը, թեպետ ՌԴ սպառազինության վաճառքի ծավալը նախորդ հնգամյակի (2009-2013) համեմատ նվազել է 17 %-ով:

 SIPRI-ի նոր զեկույցի տվյալների համաձայն՝ 2014-2018 թթ. շրջանում զենքի վաճառքի ծավալները, նախորդ հնգամյա շրջանի համեմատ՝ աճել են 7,8 %-ով: Ամենախոշոր մատակարարների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի բաժինը կազմում է ընդհանուր ծավալի 75 %-ը, ընդ որում՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի բաժինն իրար հետ կազմում է 57%:

Մատակարարումների հիմնական աճը նկատվել է Մերձավոր Արևելքում, այն դեպքում, երբ մյուս տարածաշրջաններում մատակարարումը նվազել է:

Խոշորագույ ներմուծողներ են դարձել Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Իսրայելը, Քաթարը և Իրաքը:

Փոխանցում է tass.ru-ն: