11.03.2019 14:00

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները այս պահին Կենտրոնական ավտոկայանից հանում են Բոգոյին պատկանող իրերը. ՀԺ

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները այս պահին Կենտրոնական ավտոկայանից հանում են Բոգոյին պատկանող իրերը. ՀԺ

Այս պահին ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները գտնվում են Կենտրոնական ավտոկայանում: «Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ, նրանք ներսից հանում են քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոյին (Ռուբեն Կոստանյան) պատկանող իրերը:

Կայքի փոխանցմամբ, Նորագյուղցի Բոգոն տարիներ շարունակ ապօրինի հաստատվել էր Կենտրոնական ավտոկայանում, այնտեղ հյուրանոց եւ իր համար առանձնասենյակ էր ստեղծել, նաեւ ապօրինի կերպով գումար էր հավաքում վարորդներից: 

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել է, որ Կոստանյանը մարտի 7-ից հետո ավտոկայանում չի եղել: