11.03.2019 14:33

Telegraph. Brexit-ի պատճառով Մեյը զրկվել է կառավարության գրեթե ողջ կազմի աջակցությունից

Telegraph. Brexit-ի պատճառով Մեյը զրկվել է կառավարության գրեթե ողջ կազմի աջակցությունից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը զրկվել է կառավարության գրեթե ողջ կազմի (բացառությամբ երկու նախարարի) աջակցությունից՝ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու առնչությամբ ստեղծված ճգնաժամային իրավիճակի պատճառով: Այդ մասին կիրակի օրը տեղեկացրել է The Daily Telegraph թերթը:

Պարբերականի տվյալներով՝ բրիտանական կառավարության անդամները հանդես են գալիս Մեյի հեռանալու օգտին՝ ոչ ուշ, քան մինչև հուլիսի վերջը, որպեսզի Պահպանողական կուսակցության նոր առաջնորդը կարողանա վարել Brexit-ի հարցով բանակցությունների հերթական փուլը, եթե խորհրդարանը հանդես գա  առանց Բրյուսելի հետ համագործակցության՝ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու դեմ:

«Ես կասեի, որ կառավարությունում կա ընդամենը երու նախարար, որոնք դեռպաշտպանում են Մեյին: Մնացած բոլորն այլևս չեն հավատում ղեկավարելու նրա ունակություններին»,- նշել է թերթի կառավարական աղբյուրը:

Սպասվում է, որ բրիտանացի վարչապետը մարտի12-ին հերթական պարտությունը կկրի  Brexit-ի  պայմանների վերաբերյալ Բրյուսելի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հերթական քվեարկության ընթացքում:

Փոխանցում է tass.ru-ն: