11.03.2019 15:33

ԵԱՀԿ գործող նախագահը վաղը ժամանում է Երևան

ԵԱՀԿ գործող նախագահը վաղը ժամանում է Երևան

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը վաղը երկօրյա այցով կժամանի Հայաստան: Փոխանցում է «Ազատություն»-ը: 

Ավելի վաղ՝ անցած շաբաթ, Լայչակը մեկնել էր Բաքու և ընդգծել, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը համարում է նախագահության առաջնահերթություններից մեկը: Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ բանակցություններից հետո ԵԱՀԿ գործող նախագահը նշել էր՝ «խնդրի կարգավորման մի շարք գաղափարներ կան, որոնք ես կտանեմ Հայաստան»: