ԶԼՄ. Չինաստանը միջնորդ կդառնա պակիստանա-հնդկական հակամարտությունում

Չինաստանը միջնորդի դերակատարում կստանձնի պակիստանա-հնդկական հակամարտությունում և կնպաստի Իսլամաբադի և Նյու-Դելիի հաշտեցման գործին: Այսպիսի տեսակետ է երկուշաբթի հայտնել չինական Global Times թերթի մեկնաբանը:
«Պեկինը մտադիր չէ որևէ մեկի կողմը բռնել այդ հակամարտությունում: ՉԺՀ-ն շահագրգռված է այդ երկկողմ հակամարտության սառեցման, ահաբեկչության դեմ պայքարում իրավիճակի բարելավման հարցում, դրա համար էլ Չինաստանը հանդես կգա որպես միջնորդ՝ նպաստելով լարվածության մեղմացմանը»,- նշում են խմբագրականի հեղինակները:
Նրանք նաև ընդգծում են, որ պակիստանա-հնդկական հարաբերությունները կարող են կարգավորվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով, որոնց հաջողությունը Պեկինը պատրաստ է երաշխավորել:
Փոխանցում է tass.ru-ն: