11.03.2019 16:48

Ամերիկյան ՌՕՈՒ ղեկավարը կհեռանա պաշտոնից

Ամերիկյան ՌՕՈՒ ղեկավարը կհեռանա պաշտոնից

ԱՄՆ ռազմա-օդային ուժերի ղեկավար Հիզեր Ուիլսոնը հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից:

Սա վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն Պենտագոնի երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է, որ ինքնակամ լքում է պաշտոնը. 2018 թ. դեկտեմբերին հրաժարական տվեց պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը:

Սպասվում էր, որ հենց Ուիլսոնն է դառնալու ԱՄՆ պաշտպանության նոր նախարարը: Սակայն մարտի 8-ին նա Twitter-ում գրել է, որ հեռանում է Պենտագոնից: Իր այդ որոշումն Ուիլսոնը բացատրել է նրանով, որ իրեն առաջարկել են ղեկավարել Թեքսասյան համալսարանը Էլ-Փասոյում:

Թրամփն արդեն ընդունել է Ուիլսոնի հրաժարականը: Իր Twitter-ում նա Ուիլսոնին շնորհակալություն է հայտնել իր աշխատանքի համար և շնորհավորել համալսարանի ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: «Հիզերը շատ լավ է աշխատել ռազմա-օդային ուժերի ղեկավարի պաշտոնում»,- գրել է ԱՄՆ նախագահը:

Պենտագոնի հրապարակած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ուիլսոնը կշարունակի աշխատել մինչև մայիսի 31-ը, որպեսզի գործերը հանգիստ փոխանցի իր հաջորդին: Ի դեպ, դեռ հայտնի չէ, թե դա ով է լինելու:

Փոխանցում է BBC-ն: