11.03.2019 17:27

Դատախազությունը չեչենական «Մեմորիալի» ղեկավարի համար պահանջել է 4 տարվա ազատազրկում

Դատախազությունը չեչենական «Մեմորիալի» ղեկավարի համար պահանջել է 4 տարվա ազատազրկում

Դատախազությունը պահանջել է Գրոզնու «Մեմորիալի» ղեկավար Օյուբ Տիտիևին դատապարտել 4 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում: Տիտիևը մեղադրվում է խոշոր չափով թմրանյութերի պահման մեջ:

Մեղադրական կողմը նաև պահանջել է իրավապաշտպանին տուգանել 100 հազար ռուբլու չափով:

Պետական մեղադրողը հիշեցրել է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը ահաբեկչական գործունեության մեջ ներքաշելու սպառնալիք է պարունակում: Մեղադրողի կարծիքով՝ Տիտիևի մեղքը հաստատվում է վկաների ցուցմունքներով, փորձաքննություններով և առերեսումներով, ընդ որում՝ մեղադրյալի իրավունքները չեն ոտնահարվել:

«Մենորիալ» իրավապաշտպան կենտրոնի չեչենական բաժանմունքի ղեկավար Օյուբ Տիտիևը ձերբակալվել է 2018 թ. հունվարի 9-ին: Իրավապաշտպանը պնդում է, որ թմրանյութը գցել են իր մոտ: Միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ Եվրոպայի Խորհուրդը և ՄԱԿ-ը, ռուսաստանյան ընդդիմադիր քաղաքական և հասարակական գործիչները բազմիցս հանդես են եկել Տիտիևին ազատ արձակելու կոչերով: «Մեմորիալում» համոզված են, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը որոշել է ազատվել հանրապետությունում իրավապաշտպան կենտրոնի ներկայությունից:

Փոխանցում է newsru.com-ը: