12.03.2019 11:03

Փաշինյան-Սահակյան հանդիպում Ստեփանակերտում

Փաշինյան-Սահակյան հանդիպում Ստեփանակերտում

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Կառավարությունից փոխանցում են, որ առանձնազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման ուղղությամբ նախատեսվող քայլերին:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու հայկական պետությունների ներքին ու արտաքին քաղաքականության, անվտանգության և այս ուղղություններով համագործակցությանը վերաբերող թեմաների շուրջ: