12.03.2019 12:35

Վենեսուելա. ԱՄՆ-ը փակում է դեսպանատունը և ետ է կանչում դիվանագետներին

Վենեսուելա. ԱՄՆ-ը փակում է դեսպանատունը և ետ է կանչում դիվանագետներին

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոնփեոն հայտարարել է, որ ամերիկացիները Կարակասից դուրս կբերեն դեսպանատանը մնացած ամբողջ անձնակազմը: Այս որոշումը կայացվել է «Վենեսուելայում իրավիճակի վատթարացման» պատճառով:

Բացի այդ՝ Փոմփեոն նաև ասել է, որ այդ երկրում ամերիկացի դիվանագետների ներկայությունը սահմանափակում է ԱՄՆ-ի գործողությունները: Թե հատկապես ինչպես է Վենեսուելայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքը խոչընդոտներ ստեղծում Վաշինգտոնի քաղաքականության համար՝ նա չի նշել:

Հայտարարության մեջ պետքարտուղարը նաև հիշեցրել է  հունվարի 24-ի որոշումը՝ դեսպանատան հաստիքը նվազագույնի հասցնելու և ծառայողներին այդ երկրից դուրս բերելու մասին: Այն ժամանակ պետքարտուղարությունը հանձնարարել էր Կարակասում ԱՄՆ դեսպանատնից ետ կանչել այն աշխատակիցներին, ովքեր արտակարգ իրավիճակներում արձագանքելու համար պատասխանատու չեն, և նրանց ընտանիքի անդամներին:

Փոխանցում է BBC-ն: