12.03.2019 12:52

ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել Հրազդանի նախկին քաղաքապետին. Արմենպրես

ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել Հրազդանի նախկին քաղաքապետին. Արմենպրես

Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանին 179 հոդվածի 3-րդ մասի (յուրացում կամ վատնում) հատկանիշներով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին  ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Դանիելյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեջ: Սույն գործով կա ևս 8 մեղադրյալ: Բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին»,- նշեց Հարությունյանը: