12.03.2019 13:47

Տեխնիկական պատճառով Արմեն Սարգսյանը չի մասնակցի ԱԽ նիստին, որի անդամ չէ

Տեխնիկական պատճառով Արմեն Սարգսյանը չի մասնակցի ԱԽ նիստին, որի անդամ չէ

Մարտի 12-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի կունենա Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը:

Այդ մասին երեկ տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. նա երեկվանից արդեն Ստեփանակերտում է գտնվում:

Նիստին, հիշեցնենք, մասնակցելու են նաեւ Փաշինյանն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Այսօր նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ Արմեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հրավիրվել է մասնակցելու այսօր Արցախի Հանրապետությունում կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստին։

«Սակայն տեխնիկական պատճառներով Հանրապետության նախագահը չի մասնակցի ԱԽ նիստին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ օրենքով Հայաստանի նախագահը Անվտանգության խորհրդի անդամ չէ: ԱԽ-ն ղեկավարում է վարչապետը: