12.03.2019 13:29

Ցմահ ազատազրկում՝ ահաբեկության համար

Ցմահ ազատազրկում՝ ահաբեկության համար

Ֆրանսիայի քաղաքացի Մեհդի Նեմմուշը Բելգիայի մայրաքաղաքում դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման: Մեկ շաբաթ առաջ նա մեղավոր է ճանաչվել Բրյուսելի Հրեական թանգարանում ահաբեկչական գործողություն իրականացնելու մեջ:

Հինգ տարի առաջ թանգարանի շենքում Նեմմուշը գնդակահարել էր չորս հոգու: Երեքը տեղում մահացել էին, չորրորդը, որ ծանր վիրավորված էր, տեղափոխվել էր հիվանդանոց, բայց նրա կյանքը փրկել չէր հաջողվել:

Նեմմուշը ձերբակալվել էր Ֆրանսիայում: Նրա հանցակիցը՝ նույնպես Ֆրանսիայի քաղաքացի՝ Նասեր Բենդրերը, նույն դատավարության շրջանակներում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:

Ահաբեկությունն իրականացնելուց քիչ առաջ Նեմմուշը վերադարձել էր Սիրիայից, որտեղ, հետաքննության տվյալներով՝ մասնակցել էր ռազմական գործողություններին «Իսլամական պետության» շարքերում:

Փոխանցում է euronews-ը: