12.03.2019 13:17

Ապատուրայ. ԼՂ հակամարտությունը հնարավոր է լուծել միայն խաղաղ ճանապարհով. Ա1+

Ապատուրայ. ԼՂ հակամարտությունը հնարավոր է լուծել միայն խաղաղ ճանապարհով. Ա1+

ԼՂ հակամարտությունը հնարավոր է լուծել միայն խաղաղ ճանապարհով:

Այս մասին «Ա1+»-ի փոխանցմամբ, Երեւանում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը՝ կոչ անելով Ադրբեջանին եւ Հայաստանին զերծ մնալ պատերազմական գործողություններից։

Ապատուրայը ընդգծել է նաեւ, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի մասնակցում հակամարտությունների կարգավորմանը, սակայն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։