12.03.2019 14:32

ՆԱՍԱ-ն նշելէ Լուսին թռչելու ամսաթիվը

ՆԱՍԱ-ն նշելէ Լուսին թռչելու ամսաթիվը

ԱՄՆ-ը ծրագրում է հերթական ղեկավարվող թռիչքը դեպի Լուսին իրականացնել 2028 թ., ասվում է ՆԱՍԱ-ի բյուջեի՝ երկուշաբթի հրապարակված նախագծում:

«Մենք հաջորդ տասնամյակում Լուսին կմեկնենք նորացված, թարմ տեխնոլոգիաներով և համակարգերով, որպեսզի շատ ավելի մեծ տարածքներ հետազոտենք Լուսնի վրա, քան երբևէ նախկինում,- երկուշաբթի հայտարարել է ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդենսթայնը՝ խոսելով տիեզերական գործակալության բյուջեի մասին:- Այս անգամ, երբ մեկնենք Լուսին, կմնանք այնտեղ: Եվ ինչ որ իմանանք այնտեղ՝ Լուսնի վրա, կօգտագործենք հաջորդ վիթխարի թռիչքը կատարելու՝աստղագնացներին Մարս ուղարկելու համար»:

Նախատեսվում է, որ Լուսնի հաջորդ արշավախումբը այնտեղ կմնա մոտավորապես մեկ շաբաթ:

Փոխանցում է Interfax-ը: