12.03.2019 16:00

ԻՊ-ի գրոհայինների կանայք հուսահատ են

ԻՊ-ի գրոհայինների կանայք հուսահատ են

ԻՊ-ի գրոհայինների կանայք՝ երկու բելգիացիներ և նրանց վեց երեխաները, չեն վերադրաձվի հայրենիք: Բրյուսելը վճռաբեկ դատարանում շահել է հայրենադարձության գործով դատը:

Այժմ Տատյանա Վյելանդտը և Բուհրա Աբդուալալը Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող փախստականների ճամբարում են: Նրանք, ինչպես նաև ԻՊ-ի գրոհայինների տասնյակ հազարավոր այլ կանայք ու երեխաներ, փախել են ջախջախված «խալիֆաթից»: Ճամբարում պայմանները ծանր են, և «ԻՊ-ի գրոհայինների կանանցից» շատերն ուզում են հայրենիք վերադառնալ:

«Ես սխալ եմ գործել, և դրա համար ինձ պետք է պատժել: Իմ միակ ցանկությունն է վերադառնալ նորմալ կյանքի՝ երեխաներիս հետ, ու մոռանալ անցյալը: Համարեք, որ մենք արդեն պատժվել ենք: Մենք արդեն այս ճամբարում ենք ապրում մեկուկես տարի, ու կյանքն այստեղ իսկսկան տանջանք է»,- պատմել է Բուհրան:

Նախկինում Բելգիայի արդարադատության նախարարությունը պնդում էր, որ պետությունն իրավունք ունի վերադարձնել միայն երեխաներին, որոնք պատասխանատվություն չեն կրում ծնողների հանցագործությունների համար: Բայց փետրվարի վերջին վճռաբեկ դատարանը որոշում կայցրեց, որ Բելգիայի իշխանությունները «պարտավոր չեն ինչ-որ կերպ նպաստել ահաբեկիչների կանանց հայրենադարձմանը»:

ԻՊ-ի գրոհայինների կանանց ու երեխաների վերադարձման հարցը չափազանց լուրջ է ընկալվում Ֆրանսիայում և Բելգիայում. այդ երկրներից Սիրիա և Իրաք են մեկնել հազարավոր գրոհայիններ և «համակիրներ»: Նրանց վերադարձի դեպքում իշխանությունները վախենում են, որ երիտասարդության շրջանում արմատականացման վտանգը կմեծանա:

Փոխանցում է euronews-ը: