13.03.2019 09:00

Քրիշտիանու Ռոնալդու. Իրականում ես գաղտնիքներ չունեմ

Քրիշտիանու Ռոնալդու. Իրականում ես գաղտնիքներ չունեմ

«Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվողը բացատրել է, թե ինչն է իրեն թույլ տալիս լավ մարզավիճակում մնալ 34 տարեկանում:

«Իրականում ես գաղտնիքներ չունեմ: Ուղղակի իմ նվիրվածությունն է և կիրքը ֆուտբոլի հանդեպ: Ինձ դուր է գալիս ֆուտբոլ խաղալ ավելի շատ, քան որևէ այլ բան անել: Ես ֆուտբոլը վայելել եմ Պորտուգալիայում, Անգլիայում և Իսպանիայում, իսկ հիմա երջանիկ եմ գոլեր խփել և օգուտ բերել Իտալիայի իմ թիմին»,-360tv.ru-ի հաղորդմամբ, ասել է Ռոնալդուն:

Ճանաչված ֆուտբոլիստը խաղացել է  «Սպորտինգի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի» կազմում, իսկ ընթացիկ խաղաշրջանի մեկնարկից առաջ տեղափոխվել  «Յուվենթուս»: Հարձակվողը «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակիր է: «Ռեալի» կազմում Ռոնալդուն 450 գոլ է խփել 438 խաղում և 4 անգամ դարձել Չեմպիոնների լիգայի հաղթող: Ռոնալդուն պահպանում է արդյունավետությունը նաև «Յուվենթուսում»՝ 21 գոլ և 12 գոլային փոխանցում 33 խաղում: