13.03.2019 09:30

«Յուվենտուսում» հիասթափված են Զիդանի որոշումից

«Յուվենտուսում» հիասթափված են Զիդանի որոշումից

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունն ու պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հիասթափված են ֆրանսիացի Զինեդին Զիդանի որոշումից դարձյալ գլխավորել Մադրիդի «Ռեալը», գրում է AS-ը։

«Յուվենտուսի» ներկայացուցիչները բանակցել էին Զիդանի հետ եւ հույս ունեին, որ նա ամռանը գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի իտալացի Մասիմիլիանո Ալեգրիին, որն էլ կտեղափոխվի «Ռեալ»։ Զիդանի թեկնածությանը կողմ է եղել նաեւ Ռոնալդուն։

Հիշեցնենք, որ Զիդանը երեք տարվա պայմանագիր է կնքել Արքայական ակումբի հետ։