13.03.2019 09:59

«Ռեալն» ամռանը 300 միլիոն եվրո կտրամադրի տրանսֆերներին

«Ռեալն» ամռանը 300 միլիոն եվրո կտրամադրի տրանսֆերներին

Մադրիդի «Ռեալն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ծախսել 300 միլիոն եվրո, հաղորդում է ESPN-ը։ Գլխավոր մարզիչի պաշտոնում ֆրանսիացի Զինեդին Զիդանի վերանշանակումից հետո մեծ է հավանականությունը, որը Լոնդոնի «Չելսիի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը անգլիական ակումբի ղեկավարությանը կներկայացնի վերջնագիր։

Ֆուտբոլիստը ցանկություն չունի երկարաձգել պայմանագիրը։ Եթե այս ամռանն էլ «Չելսին» չվաճառի Ազարին, ապա մեկ տարի անց անվճար կկորցնի նրան, քանի որ գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020թ․ հունիս։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն արգելել է «Չելսիին» առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում գրանցել նոր խաղացողների։

«Ռեալի» տրանսֆերային նպատակներից են նաեւ ՊՍԺ-ի հարձակվողներ, ֆրանսիացի Կիլիան Մբապեն եւ բրազիլացի Նեյմարը։