13.03.2019 12:05

Լուի վան Գալն ավարտեց մարզչական կարիերան

Լուի վան Գալն ավարտեց մարզչական կարիերան

Հոլանդացի հայտնի մասնագետ Լուի վան Գալը պաշտոնապես հայտարարել է մարզչական կարիերան ավարտելու մասին:

«Ավարտում եմ այս գործը: Կինս դադարել է աշխատել 22 տարի առաջ, որպեսզի ինձ ուղեկցի արտասահմանյան աշխատանքում: Ես ասել էի նրան, որ թոշակի կգնամ 55 տարեկանում: Այլեւս չեմ կարող շարունակել:

Ինչպես ֆուտբոլիստները, այնպես էլ կինս ունի Լուի վան Գալի հետ ապրելու իրավունք: Կարող եմ ասել, որ նա շատ երջանիկ է»,- 67-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը:

Լուի վան Գալի վերջին ակումբը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որը նա գլխավորեց 2014-2016-ը: Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաեւ հոլանդական «ԱԶ Ալկմարն» ու «Այաքսը», «Բարսելոնան», Հոլանդիայի ազգային հավաքականը եւ Մյունխենի «Բավարիան»: Նա դարձել է Հոլանդիայի, Իսպանիայի ու Գերմանիայի չեմպիոն եւ գավաթակիր, նվաճել Անգլիայի գավաթը, ինչպես նաեւ «Այաքսի» հետ հաղթել Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Գավաթում ու Միջմայրցամաքային Գավաթում: