12.03.2019 17:09

Ալժիրի նախագահ Բուտեֆլիկան հինգերորդ ժամկետի համար չի առաջադրվի

Ալժիրի նախագահ Բուտեֆլիկան հինգերորդ ժամկետի համար չի առաջադրվի

Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան բողոքի ցույցերի ֆոնին հայտարարել է, որ չի առաջադրվի հինգերորդ ժամկետի համար: Ալժիրում ապրիլի 18-ին նախատեսված նախագահական ընտրությունները հետաձգվել են:

Փետրվարի 23-ին, երբ նախագահը հայտարարեց հինգերորդ ժամկետի գնալու իր մտադրության մասին, տասնյակ հազարավոր ալժիրցիներ փողոց դուրս եկան բողոքի ցույցերի: Ակցիաների ընթացքում տուժեց առնվազն 50 մարդ:

Դա  հինգերորդ ժամկետն էր, որում առաջադրվում էր 82-ամյա նախագահը, նա երկրի իշխանության ղեկին է արդեն 20 տարի:

2008 թ., Բուտեֆլիկայի երկրորդ ժամկետում, սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվեցին, որոնք նախագահին թույլ էին տալիս իշխանության մնալ երկու ժամկետից ավելի:

Նախորդ ընտրություններում Բուտեֆլիկան հաղթել է մրցակիցների նկատմամբ մեծ առավելությամբ, բոլոր չորս ընտրություններից հետո ընդդիմախոսները հայտարարել են զանգվածային կեղծիքների մասին:

2013 թ. ստացած ինսուլտից հետո Բուտեֆլիկան հազվադեպ էր հայտնվում հանրության առաջ, նախորդ անգամ նա երդմնակալության արարողությանը մասնակցել էր հաշմանդամի սայլակում նստած:

Բուտեֆլիկան հայտնի է անցյալ դարի 50-ական թթ. Ֆրանսիայից Ալժիրի անկախացման համար իր պայքարով: 2000-ականների սկզբին նա վերջ էր դրել քաղաքացիական պատերազմին, որն սկսվել էր 1991 թ. և խլել առնվազն 150 հազար մարդու կյանք:

Փոխանցում է BBC-ն: