13.03.2019 13:00

AS. հայտնի է Իսկոյի և Սոլարիի կոնֆլիկտի պատճառը

AS. հայտնի է Իսկոյի և Սոլարիի կոնֆլիկտի պատճառը

Լրատվամիջոցները պարզել են Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի և թիմի կիսապաշտպան Իսկոյի լարված հարաբերությունների պատճառը: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստին դուր չէր եկել արգենտինացի մասնագետի սահմանած նոր կարգը՝ կշռվել ամեն երկուշաբթի: Հաղորդվում է, որ իսպանացին երբեք չի մասնակցել այդ արարողակարգին, ինչն էլ հունից հանել է մարզչին: Դրանից հետո էլ Սոլարին որոշել է պատժել խաղացողին:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իսկոն «արքայական ակումբ»-ի կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: