13.03.2019 13:39

Եվրո-2020. Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանու հայտացուցակը՝ Հայաստանի հավաքականի դեմ խաղի համար

Եվրո-2020. Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանու հայտացուցակը՝ Հայաստանի հավաքականի դեմ խաղի համար

Բոսնիայի և Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստանի և Հունաստանի հավաքականների դեմ խաղերի համար հայտացուցակը: 

Դարպասապահներ. Իբրահիմ Շեհիչ («Էրզրումսփոր»), Վերդրան Կեսևսկի («Ժելեզնիչար»), Կենան Պիրիչ («Մարիբոր»):

Պաշտպաններ. Դարկո Տոդորովիչ («Զալցբուրգ»), Սեադ Կոլաշինաց («Արսենալ»), Տոնի Շունիչ («Դինամո» Մոսկվա), Էրմին Բիչակչիչ («Հոֆենհայմ»), Էրվին Զուկանովիչ («Ջենոա»), Էլդար Ցիվիչ («Սպարտա»):

Կիսապաշտպաններ. Ստեֆան Կոնչար («Ռիեկա»), Մոհամեդ Բեսիչ («Միդլսբրո»), Միրալեմ Պյանիչ («Յուվենթուս»), Գոյկո Ցիմիրոտ («Ստանդարտ»), Էլվիս Սարիչ («Սուվոն»), Ռադե Կրունիչ («Էմպոլի»), Գորան Զակարիչ («Պարտիզան»), Հարիս Դուլևիչ («Դինամո»), Դենի Միլոշևիչ («Կոնյասփոր»), Ամեր Գոյակ («Դինամո»):

Հարձակվողներ. Էդին Ջեկո («Ռոմա»), Էդվին Վիշցա («Իստանբուլ»), Կենան Կոդրո («Ատլետիկ»), Էլվիր Կոլյիչ («Ունիվերսիտատա»):

Բոսնիա և Հերցեգովինա - Հայաստան խաղը կկայանա մարտի 23-ին Երևանի ժամանակով 23:45-ին: