13.03.2019 08:30

ՉԼ. «Յուվենթուս»-ը հաղթեց «Ատլետիկո»-ին. թուրինցիները քառորդ եզրափակչում են (տեսանյութ)

ՉԼ. «Յուվենթուս»-ը հաղթեց «Ատլետիկո»-ին. թուրինցիները քառորդ եզրափակչում են (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպման շրջանակում «Յուվենթուս»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ատլետիկո»-ին: Հանդիպումն ավարտվեց թուրինցիների վստահ հաղթանակով 3:0 հաշվով:

Խաղի հաշիվը 27-րդ րոպեին բացել է Կրիշտիանու Ռոնալդուն: Երկրորդ խաղակեսի մեկնարկում պորտուգալացին երկրորդ անգամ գրավեց մադրիդցիների դարպասը: 86-րդ րոպեին հյուրերը սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները և 11-մետրանոց հարվածով պատժվեցին, որն անվրեպ իրացրեց նույն Ռոնալդուն և իր հաշվին հեթ-տրիկ գրանցեց:

Այսպիսով, չնայած նրան, որ «ծեր սինյորա»-ն առաջին խաղում զիջել էր 0:2 հաշվով կարողացավ «քամբեք» իրականացնել և երկու խաղերի արդյունքում քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց:

«Յուվենթուս» - «Ատլետիկո»՝ 3:0