13.03.2019 08:50

ՉԼ. «Մանչեսթեր Սիթի»-ն ջախջախեց «Շալկե-04»-ին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

ՉԼ. «Մանչեսթեր Սիթի»-ն ջախջախեց «Շալկե-04»-ին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթի»-ն տանը 7:0 հաշվով ջախջախեց «Շալկե-04»-ին:

«Քաղաքայիններ»-ի կազմում դուբլ ձևակերպեց Սերխիո Ագուերոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Լերոյ Սանեն, Ռահիմ Ստերլինգը, Բերնարդու Սիլվան, Ֆիլիպ Ֆոդենը և Գաբրիել Ժեզուսը:

Երկու  խաղերի արդյունքում Պեպ Գվարդիոլայի թիմը 10:2 հաշվով առավելության հասան գերմանական կողմի նկատմամբ և դուրս եկան քառորդ եզրափակիչ:

«Մանչեսթեր Սիթի» - «Շալկե-04»՝ 7:0