13.03.2019 13:07

Արման Մուսինյան. «Հրապարակ» - որտեղ «փաստերը», պարտադիր չէ, որ համընկնեն իրականության հետ

Արման Մուսինյան. «Հրապարակ» - որտեղ «փաստերը», պարտադիր չէ, որ համընկնեն իրականության հետ

«Հրապարակ» կայքում մարտի 12-ին հրապարակված «ՀՀ առաջին դեմքերի «ոսկե» բառաֆոնդը» հոդվածում (հեղինակ՝ Նաիրա Վանյան), նշվում է. «Թեւավոր» խոսքերի բացումն արեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով նորանկախ Հայաստանի՝ սովի ու մթի մեջ հայտնված քաղաքացիներին հորդորում էր. «Հարեւաններից պարտք արեք՝ ապրեք»»։

Լրատվամիջոցի հարգարժան խմբագրությանը և հեղինակին կխնդրեի ցույց տալ, թե ո՛ր ելույթում, բանավոր կամ գրավոր ո՛ր խոսքում է նման միտք արտահայտել Լևոն Տեր-Պետրոսյանը։

Եթե կրկին, որպես փաստարկ՝ ներկայացնելու եք այն դրույթը, թե խմբագրությունը պատասխանատվություն չի կրում հեղինակի արտահայտած կարծիքի համար (կրկին և նախապես ընդգծեմ, որ խոսքը կարծիքի մասին չէ, այլ փաստական կեղծիքի), ապա կառաջարկեի, որ գոնե կայքի գլխագրում գրեք. «Հրապարակ» - որտեղ «փաստերը», պարտադիր չէ, որ համընկնեն իրականության հետ։