13.03.2019 12:51

Ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է N զորամասի բուժակը

Ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է N զորամասի բուժակը

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է. 

Խորը ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը, ծնված 2000թ.:

Մահը հակառակորդի կրակից չի եղել, այլ մանրամասները կհայտնեն համապատասխան մարմինները:

Ցավակցում ենք Համլետ Ավագյանի ընտանիքին և հարազատներին: