13.03.2019 13:16

Ապամոնտաժում են Օպերայի շրջակայքի սրճարանները․ իրավիճակը լարված է. ՀԺ

Ապամոնտաժում են Օպերայի շրջակայքի սրճարանները․ իրավիճակը լարված է. ՀԺ

Երեւանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանները։ «Հայկական Ժամանակ»-ը հայտնում է, որ այս պահին ապամոնտաժում են Ատլանտիկ սրճարանի մի մասը:

Ապամոնտաժման աշխատանքները վերահսկում են քաղաքապետարանի աշխատակիցները։ Իրավիճակը լարված է։ Տեղում են նաեւ մեծ թվով ոստիկաններ։ Տեղում է նաեւ Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։

Սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցները պահանջում են, որ օպերայի տարածք գա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։