13.03.2019 12:42

ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու ծրագիրը կրկին մերժվել է

ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու ծրագիրը կրկին մերժվել է

Երեքշաբթի երեկոյան Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կրկին ջախջախիչ պարտություն է կրել խորհրդարանում. Բրյուսելի հետ նրա կառավարության համաձայնեցրած նախագծին դեմ է քվերակել Համայնքների պալատի պատգամավորների  երկու երրորդը, այդ թվում՝ Մեյի կուսակիցներից շատերը:

Թերեզա Մեյը, ելույթ ունենալով քվեարկությունից անմիջապես հետո, ասել է, որ չորեքշաբթի կառավարությունը Համայնքների պալատին կներկայացնի այն հարցը, թե արդյո՞ք նրանք համաձայն են մարտի 29-ին դուրս գալ ԵՄ-ից՝ առանց որևէ պայմանագրի:

Ըստ բոլոր կանխատեսումների՝ մարտի 13-ին խորհրդարանը կմերժի առանց հարաբերությունների կարգավորման ԵՄ-ից դուրս գալու ծրագիրը, իսկ հետո՝ մարտի 14-ին, կառավարությանը կհանձնարարի ԵՄ-ից խնդրել հետաձգել գործընթացը:

Փոխանցում է BBC-ն: