13.03.2019 13:59

РБК. Պուտինը Ղրիմ է մեկնում Ուկրաինայում ընտրարշավի ժամանակ

РБК. Պուտինը Ղրիմ է մեկնում Ուկրաինայում ընտրարշավի ժամանակ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրել է մեկնել Ղրիմ՝ «միավորման հնգամյակի» կապակցությամբ: Այդ մասին РБК-ին պատմել են նախագահի աշխատակազմին մոտ կանգնած երեք աղբյուրներ:

Տոնակատարությունները Ղրիմում և Սևաստոպոլում կսկսվեն մարտի 15-ին, իսկ 18-ին սպասվում է Պուտինի այցը: 2014 թ. այդ օրը Կրեմլում ստորագրվեց Ռուսաստանի կազմում Ղրիմը և Սևաստոպոլն ընդգրկելու վերաբերյալ պայմանագիրը:

Մարտի 16-ին՝ Ղրիմի հանրաքվեի օրը, նախատեսված է «Գիշերային գայլերի» մոտոարշավը Սիմֆերոպոլ-Սևաստոպոլ-Գասֆորտի լեռ երթուղով, որտեղ էլ տեղի կունենան համերգ և ֆլեշմոբ:

Մարտի 17-ին նախատեսված է Սիմֆերոպոլի օդնավակայանը Հովհաննես Այվազովսկու անունով անվանակոչելու արարողությունը:

«Ղրիմը Ռուսաստանին միավորելու հնգամյա հոբելյանը» համընկնում է Ուկրաինայում նախագահական մրցապայքարի ավարտական փուլի հետ:

Փոխանցում է BBC-ն: