13.03.2019 14:02

Ընթանում է Քոչարյանի կալանքի երկարացման գործով նիստը

Ընթանում է Քոչարյանի կալանքի երկարացման գործով նիստը

Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու ՀՔԾ ներկայացրած միջնորդության քննությունը: Փոխանցում է «Ա1+»-ը: Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն նոր միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ։

Միջնորդությունը քննվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ: