13.03.2019 14:33

Սահմանապահները Սաակաշվիլիին թույլ չեն տա ապրիլին Ուկրաինա ժամանել

Սահմանապահները Սաակաշվիլիին թույլ չեն տա ապրիլին Ուկրաինա ժամանել

Ուկրաինացի սահմանապահները Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին թույլ չեն տա մտնել Ուկրաինայի տարածք ապրիլի 1-ին՝ երկրի ղեկավարի ընտրությունների հաջորդ օրը: Այդ մասին հայտարարել է Պետական սահմանային ծառայության խոսնակ Օլեգ Սլոբոդյանը:

«Տվյալ անձը Ուկրաինայի քաղաքացի չի հանդիսանում, և հիմքեր չկան մինչև 2021 թ. թույլ տալու նրա մուտքն Ուկրաինա»,- հայտարարել է նա BBC-ի ուկրաինական ծառայությանը:

Ավելի վաղ Սաակաշվիլին, հաստատելու համար Ուկրաինա վերադառնալու մասին իր խոսքերը, ուկրաինական հեռուստաալիքներից մեկով ցույց է տվել էլեկտրոնային տոմսը:

 «Ես էլեկտրոնային տոմս ունեմ այս տարվա ապրիլի 1-ի համար: Վարշավայից կթռչեմ Կիև: Տոմսը վերցրել եմ, որովհետև վստահ եմ՝ Պոռոշենկոն երկրորդ փուլ չի անցնելու, և ավելի քան վստահ եմ, որ դրանից հետո ոչ մի սահմանապահ չի կատարի ինձ Ուկրաինայի տարածք թույլ չտալու՝ Պոռոշենկոյի հրամանը»,- ասել է Սաակաշվիլին:

Փոխանցում է tass.ru-ն: