13.03.2019 15:34

Աշխարհի տարբեր երկրներում մարդիկ տարբեր կերպ են ծերանում

Աշխարհի տարբեր երկրներում մարդիկ տարբեր կերպ են ծերանում

Գիտնականների միջազգային խումբը (ԱՄՆ, Նորվեգիա, Իսպանիա) հետազոտել է, թե տարբեր երկրների բնակիչների մոտ որ տարիքում են արտահայտվում ծերության այս կամ այն հիվանդությունները՝ ինսուլտից ու Պարկինսոնի հիվանդությունից մինչև լսողության հետ կապված խնդիրներ կամ քայելիս ընկնելու հետևանքով առաջացած վնասվածքներ:

Պարզվում է, որ հիվանդությունների այն համալիրը, որն ավանդաբար ասոցացվում է ծերանալու հետ, տարբեր երկրների բնակիչների մոտ զարգանում է շատ տարբեր տարիքներում, ընդ որում՝ վարկանիշի առաջատարների և ետնապահների միջև տարբերությունը հսկայական է՝ ավելի քան 30 տարի:

Մոլորակի միջին բնակիչը ծերունական հիվանդությունների փունջը հավաքում է 65 տարեկանում: Մինչդեռ, ասենք՝ Ֆրանսիայում կամ Սինգապուրում դա տեղի է ունենում շատ ավելի ուշ. ֆրանսիացիներն ու սինգապուրցիները իրենց «65 տարեկան» են զգում, երբ 76 տարեկան են դառնում: Իսկ Պապուա-Նոր Գվինեայի բնակիչները առողջական նույնպիսի խնդիրներ են ունենում արդեն 45 տարեկան հասակում:

Այս հետազոտությունը բացառիկ է իր տեսակի մեջ և տպավորիչ՝ իր ծավալներով. գիտնականները վերլուծել են 195 երկրների բնակիչների առողջական վիճակի վերաբերյալ տվյալները՝ գրեթե 30 տարվա կտրվածքով (1990-ից մինչև 2017 թ.):

Փոխանցում է BBC-ն: