13.03.2019 17:04

ԵՄ-ն մեծացրել է օֆշոր-երկրների ցուցակը

ԵՄ-ն մեծացրել է օֆշոր-երկրների ցուցակը

ԵՄ Խորհուրդն ընդլայնել է հարկային օֆշոր-երկրների «սև ցուցակը»:

«Թեկնածուներին» ընտրել են՝ հիմնվելով Եվրահանձնաժողովի մշակած չափանիշների վրա. հարկային օրենսդրության թափանցիկություն, կառավարման արդյունավետություն և իրական տնտեսական ակտիվություն՝ կորպորատիվ հարկի զրոյական դրույքաչափի պայմաններում:

«Սև ցուցակում» նորեկների թվում են 10 երկրներ՝ Արուբա, Բարբադոս, Բելիզ, Բերմուդյան կղզիներ, Վանուատու, Դոմինիկյան Հանրապետություն, Ֆիջի, Մարշալյան կղզիներ, Օման, ԱՄԷ: Նախկինում ցուցակում հինգ երկիր էր՝ Ամերիկյան Սամոա, Գուամ, Սամոա, Տրինիդադ և Տոբագո, ինչպես նաև Ամերիկյան Վիրգինյան կղզիներ:

«Սև ցուցակում» հայտնված երկրների նկատմամբ Եվրահանձնաժողովը և Եվրամիության պետությունների կառավարությունները մտադիր են  ֆինանսական և ներդրումային վերահսկողության լրացուցիչ միջոցներ կիրառել:

Բացի «սև ցուցակից»՝ գոյություն ունի նաև «մոխրագույն ցուցակ», որում ընդգրկվածէ 34 պետություն:

Փոխանցում է euronews-ը: